Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍԸՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա: Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն: Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ: Դեոևս 1939 թ, օգոստոսի 22-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ Օբերզալցբուրգում Երրորդ ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Հիտլերը հատուկ ցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Ապա, իբրև այդ հրեշավոր միտքը հաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում, ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը: Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս: 1941 թ. օգոստոսի 25-ին “Правда” թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները: Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին: Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»: Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ: 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍԸՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր: Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում: Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր:

Խորհրդային Հայաստանում իրագործված ռազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը: 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները: Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ: Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին: 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը: Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի:

Ամերիկայի քաղաքացիական պատերազմ

Քաղաքացիական պատերազմ ԱՄՆում 1861-ից 1865 թվականներին Հյուսիսի (Միությունև հարավի (Համադաշնությունմիջև։ Պատերազմի սկիզբը արդյունք էր երկարատև հակամարտության ստրկության հարցի շուրջ։ Պատերազմն սկսվեց 1861 թվականի ապրիլիներբ անջատողականները հարձակվեցին Ֆորտ Սամտերի վրա Հարավային Կորոլինայում Աբրահամ Լինքոլնի կողմից որպես ԱՄՆի նախագահ երդմնակալությունից շատ չանցած։ Միության կողմնակիցները Հյուսիսումորը նաև ընդգրկում էր աշխարհագրորեն արևմտյան և հարավային նահանգներհայտարարեցին իրենց աջակցությունը Սահմանադրության։ Նրանց դիմակայում էին Համադաշնային նահանգների անջատողականներըորոնք դեմ էին ստրկության վերացմանը։

ԱՄՆ 34 նահանգից յոթ հարավային ստրկատիրական նահանգները 1861 թվականի փետրվարին հայտարարեցին երկրից անջատման մասին և Ամդրիկայի Համադաշտային Նահանգներ ապստամբություն իրականացրեցին ԱՄՆի սահմանադրական կառավարության դեմ։ Համադաշնությունը հսկողության տակ առավ նվազագույնը տասնմեկ նահանգի նկատմամբ և նրանց միացան նաև Կենտուկի և Միսսուրի նահանգների կառավարություններըսակայն առանց իրենց տարածքի կամ բնակչության։ Այս նահանգներին լիիրավ իրավունք տրվել ներկայացվելու Համադաշնության Կոնգրեսում Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Մնացած երկու ստրկատիրական նահանգներ Դելիվերը և Մերիլենդը հրավիրվեցին միանալ Համադաշնությանըսակայն հետագա զարգացումներ չունեցան։

Համադաշնային նահանգները երբեք դիվանագիտորեն չեն ճանաչվեց ԱՄՆի կառավարության կամ որևէ այլ երկրի կողմից։ ԱՄՆ կառավարությանը հավատարիմ մնացած նահանգները կոչվեցին Միություն։ Միությունը և Համադաշնությունը արագորեն կամավորագրեցին զինվորներ և կռիվները հիմնականում տեղի ունեցան Հարավում։ Սպանվեցին 620.000-ից 750.000 զինվորականինչն ավելի շատ էր քան ԱՄՆի բոլոր պատերազմները միասին վերցրած։

Պատերազմն ավարտվեց 1865 թվականի ապրիլի 9-իներբ գեներալ Ռոբերտ Էդվարդ Լին հանձնվեց գեներալ

Ուլիսես ՍԳրանթին Ապպոմատոքսի ճակատամարտում։ Այնուամենայնիվ Համադաշնության գեներալները շարունակեցին պայքարելվերջինը անձնատուր եղավ հունիսի 23-ին։ Հարավի ենթակառուցվածքի մեծ մասն ավերված էրհատկապես տրանսպորտային համակարգը։ Համադաշնությունը կազմալուծվեցստրկությունն արգելվեց և չորս միլիոն սևամորթ ստրուկներ ազատ արձակվեցին։ Պատերազմին հաջորդեց Վերակառուցման ժամանակաշրջանըազգային միասնությունը դանդաղորեն վերականգնվեցազգային կառավարությունը մեծացրեց իշխանությունը և քաղաքացիական և քաղաքական իրավունքներ տրվեցին ազատված սևամորթներին սահմանադրության և դաշնային օրենքների փոփոխությամբ։

Հայաստանի Հանրապետության հռչակումը

Ազգային անկախ պետականությունը ծնվեց պատմական դժվարին պայմաններում: Արդեն գիտեք, որ 1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս: Անդրկովկասյան դաշնային հանրապետության վրաց-թաթարական մեծամասնությունը առանձին հաշտության եզրեր էր փնտրում թուրքերի հետ: Հայերը փորձեցին ստանալ գերմանացիների պաշտպանությունը: Գերմանիայի ներկայացուցիչ ֆոն Լոսովի խորհրդով Հայոց ազգային խորհրդի ներկայացուցիչներ Հ. Օհանջանյանն ու Ա. Զուրաբյանը մեկնեցին Բեռլին: Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում: Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը: Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ: Վրաստանի անկախությունն ընդունելով որպես կատարված փաստ՝ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառույթներ: Մայիսի 27-ին հայտարարվեց «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» (ԱԿՄՀ) անկախության մասին, որն, ի դեպ, հենց այդ ժամանակ առաջին անգամ իրանական Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց «Ադրբեջան»: Հայաստանի անկախության խնդիրը քննարկվեց Հայոց ազգային խորհրդում մայիսի 28-ին: Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը: Միաժամանակ որոշվեց Հայաստանի (որպես անկախ պետության) նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով: 1918 թ. մայիսի 30-ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալյանի ձևակերպումով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը, որտեղ ասվում էր. «Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը՝ որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարության բոլոր գործառույթները հայկական գավառների քաղաքական-վարչական ղեկը վարելու համար»: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օրը եղավ մայիսի 28-ը: Այդ օրը մտել է ազգային տոնացույցի մեջ՝ որպես սրբազան օրերից մեկը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայոց պատմության նորագույն շրջանի կարևորագույն իրադարձություններից է: Վերականգնվեց կորսված անկախ պետականությունը: 

Բաթումի պայմանագիրը

Բաթումում 1918 թ. մայիսի 11-ին վերսկսված բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատվիրակությունը՝ կառավարության նախագահ Ա. Չխենկելին: Մասնակցում էին նաև խնամատարության նախարար Հովհ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: 1918 թ. մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին՝ առաջարկելով սկսել բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած Հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի 27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր էր նստելու բանակցությունների: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին: Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալքալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդ մասը: Թուրքերին էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս:

Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941 թ. հունիսի 22-ի վաղ առավոտյան ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍԸՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա: Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն: Խորհրդային երկրի վրա կախվեց մահացու վտանգ: Դեոևս 1939 թ, օգոստոսի 22-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ Օբերզալցբուրգում Երրորդ ռայխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Հիտլերը հատուկ ցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմում անխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Ապա, իբրև այդ հրեշավոր միտքը հաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում, ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը: Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս: 1941 թ. օգոստոսի 25-ին “Правда” թերթը՝ «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտար բռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը, ավերը, սովը, բռնությունները: Հայ ժողովուրդը չի մոռացել հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդ Վիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմի տարիներին: Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեց պատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ, ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքը»: Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ: 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչների հետևանքով Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍԸՄ մյուս հանրապետություններից՝ ևս ավելի քան 200.000 հայեր: Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմին մասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում: Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200.000 հայ զինվոր:

Խորհրդային Հայաստանում իրագործված ռազմամոբիլիզացիոն աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգային դիվիզիաների կազմավորումը: 1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները: Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ: Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին: 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը: Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի:

Ամրոց Երուսաղեմում։ Պատմական նորություններ

Իսրայելցի հնագետները կարծես թե հայտնաբերել են հին հունական ամրոց Երուսաղեմում, որը հնագետները փնտրում էին ավելի քան երկու դար շարունակ։

Պատմաբաններն ասում են, որ 250 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ ամրոցը այն վայրն է, որտեղ ապստամբները Երուսաղեմը հույներից հետ են վերցրել՝ հաղթանակ, որը նշանավորվում է հրեական Խանուկա տոնով։ 

2000 տարեկան Աքրայի գտնվելու վայրի շուրջ բանավեճի ընթացքում շատ պնդումներ են հնչել, թե այն գտնվում է Երուսաղեմի հին քաղաքի այնպիսի վայրերում, ինչպիսին է Սուրբ Հարության տաճարը, որի մոտակայքում նաև հրեական տաճարներ կան, սակայն վերջերս հայտնաբերված ավերակները գտնվում են պարիսպներից դուրս՝ Դավթի քաղաք կոչվող հնավայրին նայող տարածքում։

Blog at WordPress.com.

Up ↑